Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած քաղաքների հետ ամեն ինչը պարզ է, քանի որ Կարակասը միշտ էլ համարվում էր սարսափելի քաղաք, որտեղ անհամեմատ շատ են գողությունները և մարդասպանությունները: Քեյփթաունը և Պորտ Մորեսբի համեմատաբար հետամնաց քաղաքներ են, իսկ հետամնաց քաղաքներում սպանություններով են աչքի ընկնում նույնիսկ ոստիկանության ներկայացուցիչները: Նոր Օռլեանը շուտով դուրս կգա մեր ցուցակից, քանի որ Ա.Մ.Ն-ի կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում իրավիճակը հսկելու նպատակով: Մոսկվայում սպանությունները այդքան շատ չեն, որքան մնացած 4 քաղաքներում, սակայն սարսափելին այն է, որ այդ սպանությունների ավելի քան 50 տոկոսը կատարվել է երիտասարդ ռասիստական խմբակների կողմից:
Nintendo Direct Conference միջոցառման ժամանակ, Ճապոնական Nintendo ընկերությունը ներկայացրել է նոր խաղային համակարգիչ` 3DS XL: Ինչպես կարող ենք հասկանալ, 3DS XL-ը նույն Nintendo 3DS-ն է, ուղղակի նոր` XL չափսերով: Ինչպես որ նախկին տարբերակը, նորույթը նուjն պես ցուցադրում է 3D պատկեր առանց հատուկ ակնոցների, և իր նախկին տարբերակից տարբերվում է մեծացված էկրաններով` 4,88” (վերին) և 4,18” (ստորին), նախկին 3,53” և 3,02” փոխարեն: Կետայնությունը մնացել է նույնը` 800х240 կետ վերին լայնաֆորմատ դիսփլեյի համար, և 320х240 կետ ստորին սենսորային դիսփլեյի համար:
Նորույթը ունի 3 տեսախցիկ, Wi-Fi մոդուլ, գիրոսկոպ և ակսելոմետր: 3D ռեժիմում աշխատում է մինչև 6 ժամ, իսկ սովորականում մինչև 10 ժամ: Nintendo 3DS XL վաճառքները սկսում են հուլիսի 28-ից Ճապոնիայում, 18900 յեն ($235) արժեքով, իսկ Ամերիկայում օգոստոսի 19-ից $200-արժեքով: Սարքի վաճառքի հետ, նույն օրը նաև կվաճառվի New Super Mario Bros. 2 խաղը:
Տոկիոի համալսարանի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը, իրենց խոսքերով, հաղթում է մարդուն "Քար, մկրատ, թուղթ” խաղում 100% դեպքերում, հաղորդում է CBS:
Ինչպես մանրամասնում է խմբագրությունը, ռոբոտը ճանաչում է մարդու ձեռքի շարժումը 1 միլիվայրկյանի ընթացքում, շնորհիվ հատուկ տեսախցիկի, և դրա հաշվին միշտ հաղթում է:
Իրականում ռոբոտը կարող է ծառայել շատ ավելի լուրջ նպատակներով` քան միայն ”Քար, մկրատ, թուղթ” խաղ խաղալ, և միշտ հաղթել:
Google-ը առաջ է ընկնում բոլորից իր 3D-քարտեզներով: Առայժմ 3D քաղաքների ցանկը մեծ չէ, բայց եղածները բարձրորակ են`Բոլուդեր, Բոստոն, Շառլոտ, Լոուրենս, Լոս Անջելես, Լոնգ Բիչ, Պոռտլենդ, Սան Անտոնիո, Սան Դիեգո, Սանտա Կռուս և Տամպա ԱՄՆ-ում, և Հռոմ:
Android օգտատերերը արդեն կարող են օգտվել նոր ծրագրի նոր հնարավորություններից այցելելով Google Play: iOS սարքերից օգտվողները նույն պես թող չանհանգստանան, քանի որ նրանք նույն պես կստանան նոր քարտեզները մոտակա ժամանակներս:
Վերջերս աշխարհում, և հատկեպես տեխնոլոգիական կայքերում, շատ են շոշափվում հաջորդ սերնդի iPhone-ի` iPhone 5-ի կամ այլ կերպ ասած New iPhone-ի հետ կապված թեկուզ չնչին լուրերը: Այսօր արդեն հերթը հասել է նկարներին: Չինական կայքերից մեկում հայտնվել են iPhone 5-ի նկարները:
\
Փաստը մնում է այն, որ ապացուցել թե դա իրոք հաջորդ սերնդի iPhone է, այլ ոչ կեղծ նկարներ` չի հաջողվել ոչ ոքի, և կարծում եմ մինչև աշնանային անոնսը հակառակ կարծիքներ միշտ էլ կլինեն:
Սակայն նկարում պատկերված հեռախոսը բավականին նման է համացանցում տարածում գտած նկարագրումներին: Դե ինչ, մնում է միայն հիանալ դրանցով և սպասել էլ ավելի թարմ և հավաստի տեղեկությունների: